Последние новости

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Հաշվի առնելով, որ ընթացիկ տարում լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նախարարները քննարկել են սրա հետ կապված առաջիկա իրադարձությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ