Последние новости

Ստանիսլավ Զաս. ՀԱՊԿ-ը շահագրգռված է աշխարհում ՄԱԿ-ի դերի ուժեղացմամբ

ՀԱՊԿ-ը շահագրգռված է աշխարհում ՄԱԿ-ի դերի ուժեղացմամբ և համաշխարհային կազմակերպությանը որպես գլխավոր միջազգային գործընկեր է դիտարկում։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ՄԱԿ-ին համարում ենք մեր գլխավոր միջազգային գործընկերը և շահագրգռված ենք համաշխարհային կազմակերպության դերի ուժեղացմամբ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության հետագա ընդլայնման կողմնակից է։ «Մենք բավարարված ենք ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի, ինչպես նաև ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի վարչության հետ մեր փոխգործակցության զարգացմամբ՝ գոյություն ունեցող հուշագրերի շրջանակներում։ Մենք կողմ ենք այս համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասել է Զասը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ