Իրան. Մենք այսօր, առավել քան երբևէ, մոտ ենք ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնագրին հասնելուն
Շաբաթներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք այսօր, առավել քան երբևէ, մոտ ենք ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնագրին հասնելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի փոխնախարար, ԳՀՀԾ-ի վերսկսման շուրջ իրանցի բանակցող Ալի Բաղերի Կանին։
«Բանակցություններում մեր գործընկերները պետք է իրատես լինեն, խուսափեն անզիջողականությունից և դասեր քաղեն վերջին չորս տարիներից։ Ժամանակն է, որ նրանք լուրջ որոշումներ կայացնեն»,- ասել է նա։
Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գտնվում է Իրանի հետ անուղղակի բանակցությունների վերջին փուլում, որի նպատակն է 2015 թ․ համաձայնագրի փրկությունը։
«Սա իսկապես վճռորոշ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք կկարողանանք պարզել՝ արդյոք կողմերը փոխադարձ կվերադառնան ԳՀՀԾ-ի պահպանմանը, թե՝ ոչ»,- ասել է Փրայսը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.