Последние новости

«Ժողովուրդ». ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաև շատ դատախազներ:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար:

Սակայն նա միակը չէ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը ևս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան:

Այսքանով դատախազների ցանկը չի դադարում. առաջիկայում կներկայացնենք այլ անուններ ևս»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ