Последние новости

Անվավեր է ճանաչվել Արթուր Ղազինյանի նկատմամբ որոշումը

Առավոտը բարի չէր ժամանակավոր կառավարության և ոստիկանության համար, ֆեյսբուքի էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:

«ՀՀ վարչական դատարանը ՎԴ/7270/05/21 գործով բավարարել է Իմ կողմից կազմված պարտավորեցման հայցը և պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը վերանայել ու անվավեր ճանաչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ 300000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին 20.10.2020 թվականի թիվ 000000001982 որոշումը:

Այդ որոշմամբ տուգանք էր նշանակվել կառավարության կողմից ռազմական դրության ընթացքում կարծիքի արտահայտման ազատության ապօրինի սահմանափակումը ենթադրաբար խախտելու հիմքով, մինչդեռ իրականում ներկայացվել էր իրականությունը պատերազմի վերաբերյալ:

Սա յուրահատուկ հաղթանակ է նրանով, որ այս անգամ հայցադիմումը ոչ թե վիճարկման էր, այլ պարտավորեցման, այսինքն դատարանը ոչ թե ինքն է անվավեր ճանաչում վարչական ակտը, այլ օրենքի ուժով ստիպում է ոստիկանությանը անվավեր ճանաչել իր իսկ կողմից կայացված վարչական ակտը», - գրել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ