ԵԽ․ ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը
ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում։
Հաշվետվությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵՄ և անդամ պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների ազդեցությանը և միջամտությանը դիմակայելու գործին։
Հաշվետվությունը ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և մարդու իրավունքների գծով փոխնախագահին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման որոնումներին և կանխել լարվածության հետագա թեժացումը տարածաշրջանում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա հետպատերազմյան հարցերի լուծման (ներառյալ սահմանագծումը և բոլոր ռազմագերիների ազատ արձակումը) համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այդ հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում, որով Մինսկի խմբին կոչ է արվում շտապ վերադառնալ իր միջնորդական դերին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 16:35
Защитник прав человека Анаит Манасян отреагировала на ситуацию вокруг Армянской Апостольской церкви и призвала власти на законодательном уровне обеспечить условия, при которых церковная община самостоятельно определяет состав своего руководства, внутренние правила, содержание своих догматов, структуру общины и методы назначения церковных иерархов. Об этом говорится в заявлении Манасян.
-
2025-07-02 16:33
Официальный представитель МИД России Мария Захарова посоветовала россиянам, находящимся в Азербайджане, или планирующим поездку в эту страну, учитывать текущую обстановку.
-
2025-07-02 16:30
В головном офисе «Ташир Групп» проводятся неотложные следственные действия.
-
2025-07-02 16:30
Мы запросили возможность посещения российских граждан сотрудниками консульского отдела посольства России в Азербайджане. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова.