Պեսկով․ Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այցի ամսաթիվը դեռ հստակեցված չէ, այն համաձայնեցվում դիվանագիտական խողովակներով»,-ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման հավանականության մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից դրական պատասխան ստանալու դեպքում:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ գաղափարին դրական է վերաբերվել։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպմանը «Մինսկի» ձևաչափով։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել էր նաև, որ թուրքական կողմը մտադիր է Ստամբուլում Մինսկի համաձայնագրերի շուրջ բանակցություններ կազմակերպել «նույն խաղացողների մասնակցությամբ, ինչ և նախկինում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Դոնբասի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.