Իրանը կոչ է արել փոխել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մի շարք դրույթներ
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին անհեթեթ Է համարել Արևմուտքի այն պնդումները, թե Թեհրանը ձգտում Է միջուկային զենք ստեղծել և կոչ Է արել փոփոխություններ մտցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
«Նրանք գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ Է: Բայց նրանք անհեթեթ, անիմաստ հայտարարություններ են անում այն մասին, թե որքան մոտ Է Իրանը ռումբի ստեղծմանը: Մենք ձգտում ենք միջուկային Էներգիայի խաղաղ օգտագործման: Նրանք դա գիտեն, բայց ցանկանում են, որ Իրանի ժողովուրդը դժվարությունների բախվի, երբ նրան միջուկային Էներգիա կպահանջվի ապագայում»,-հայտարարել Է Խամենեին:
Նա ընդգծել Է, որ «աշխարհն ավելի ու ավելի շատ Է ապավինում միջուկային Էներգիային»:
«Մեզ վաղ թե ուշ նույնպես շտապ կարգով միջուկային Էներգիա կպահանջվի: Եթե մենք այդ մասին այսօր հոգ չտանենք, ապա վաղը չափազանց ուշ կլինի»,-հավելել Է նա: Խոսելով միջուկային համաձայնագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին, որը Թեհրանը միջազգային միջնորդների հետ կնքել Է 2015 թվականին, նա նշել Է, որ այն ժամանակ ինքն ասել Է, թե առանձին կետեր պետք Է վերանայել, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան:
«Այդ հանգամանքներից մի քանիսը հաշվի չեն առնվել, և ավելի ուշ խնդիրեր են առաջացել, որոնք մենք բոլորս այժմ տեսնում ենք»,-ասել Է Իրանի գերագույն առաջնորդը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին, ինչն Իրանին դրդեց՝ հրաժարվել գործարքի առանձին պայմանները կատարելուց: Նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց վերականգնել ԳՀՀԾ-ի գործողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.