Անօրինական միգրացիայի դեմ պետք է կիրառվեն ամենակոշտ միջոցները
Ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկվեն անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և եկվորների թվից օրենքի առանձին խախտողների նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՆԳՆ կոլեգիայի նիստում, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ուրախ են ողջունել բոլոր նրանց, ովքեր գալիս են այստեղ ապրելու, սովորելու և աշխատելու, միաժամանակ պահպանում են երկրի օրենքները և հարգանքով են վերաբերվում մշակույթին և ավանդույթներին։
«Նման օտարերկրյա քաղաքացիները և առաջին հերթին արտասահմանից ժամանող մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան ազատ և առանց բյուրոկրատական քաշքշուկների ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», - ասել Է նախագահը։
«Սակայն անօրինական միգրացիան, հանցավոր խմբավորումների գործունեությունը, որոնք անօրինական միգրացիայի վրա են կառուցում իրենց բիզնեսը․ այդ մարդկանց դեմ պետք է մշակվեն ամենախիստ միջոցները։ Իսկ ծայրահեղականության ցանկացած դրսևորում, իրավակարգի խախտումներ, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանի սահմաններից դուրս նման մարդկանց արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման և կատարման համար», - ընդգծել Է Պուտինը։
Պետության ղեկավարը խնդրել է հաշվի առնել այդ պահանջները՝ «քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցառումների մշակման, Ռուսաստանում մշտական կամ ժամանակավոր բնակության և աշխատանքի իրավունք տրամադրելիս, հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին մասնակցելիս»։
Նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 10-ին ստեղծվել է ՌԴ Անվտանգության խորհրդի միգրացիոն պետական քաղաքականության կատարելագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
«Ակնկալում եմ, որ նրա աշխատանքը թույլ կտա ամրապնդել ազգային անվտանգությունը միգրացիոն ոլորտում, կնպաստի այդ գործընթացների կարգավորմանն այնպես, որ նրանք ոչ թե ռիսկեր և սպառնալիքներ ստեղծեն, այլ ծառայեն մեր պետության սոցիալատնտեսական զարգացմանը», - ասել Է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.