ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՍԸ ՇՐՋԱՆՆԵՐ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Թուրքական «Կարար» թերթը հոդված է հրապարակել, որում Ռուսաստանի Դաշնության 10 շրջաններ անվանել է որպես անկախ թյուրքական ինքնավար հանրապետություններ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ենթադրվում է, որ աշխարհում 200-ից 250 միլիոն թուրք կա, և այդ բնակչության մոտավորապես մեկ երրորդն է ապրում Թուրքիայում»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կան 7 թյուրքական պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և օկուպացված Հյուսիսային Կիպրոսը (որի անկախությունը ճանաչել է միայն Անկարան)։
Նշված են նաև թյուրքական մեծամասնություն ունեցող ինքնավար շրջանները՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը (հոդվածում կոչվում է Արևելյան Թուրքեստան), Մոլդովայում՝ Գագաուզիան, Ուզբեկստանում՝ Կարակալպակստանը, Ադրբեջանում՝ Նախիջևանը։
Այնուհետև պարբերականը թվարկել է «ինքնավար թյուրքական հանրապետությունները»՝ այդ ցանկում ներառելով Ռուսաստանի 10 շրջաններ՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա:
Միաժամանակ ասվում է, որ թյուրք ժողովուրդների ներկայացուցիչները մեծամասնություն չեն կազմում բոլոր հանրապետություններում։
Ավելի վաղ Թուրքիայի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը։ «Թյուրքական աշխարհը», ըստ Բահչելիի, ներառում է Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.