Последние новости

ԱՊԱԳԱՅԻ ՄՈԴԵԼԸ

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը մոտ 32 հազար եվրո է վճարել Հայաստանին՝ աերոնավիգացիոն ծառայությունների համար, հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիա-ի հարցմանը:

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթներ իրականացնելու համար: «Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիա» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով», ասված է հաղորդագրության մեջ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. քիչ է, թե՞ շատ 32 հազար եվրոն՝ 3 ամիս շարունակ Հայաստանի վրայով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքի համար: Միջազգային ավիացիոն կանոնների, ավիացիոն սակագների, ICAO պահանջների տեսանկյունից դա, ամենայն հավանականությամբ, նորմալ գումար է։ Գուցեև բավական պատկառելի գումար՝ հայկական ավիացիոն ղեկավարության տեսանկյունից։ Սակայն ակնհայտ է, որ Բաքվի համար այդ 32 հազարը ոչ այլ ինչ է, քան թեյավճար, որ նետել են հայկական կողմին՝ Ադրբեջանի ստացած ահռելի շահաբաժինների խորապատկերին։

Եվ խոսքն այստեղ բնավ միայն այն մասին չէ, որ ադրբեջանական ազգային ավիափոխադրողը, օգտվելով Հայաստանի օդային տարածքից, համապատասխանաբար՝ ամենակարճ երթուղուց, միայն ավիավառելիքի վրա բազմապատիկ ավելի շատ միջոցներ է տնտեսել գրեթե 5 ամսվա ընթացքում։ Բաքվի քաղաքական շահերն ուղղակի անհամադրելի են ֆինանսականի հետ։ Ինչպես որ Երևանի կորուստներն են պարզապես անհամադրելի 32 հազար եվրո եկամուտի հետ։

Շատերն արդեն մոռացել են, բայց արժե, թերևս, հիշեցնել, թե ինչու հայկական կողմը 2014 թվականից ի վեր առաջին անգամ բացեց իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար 2021-ի հոկտեմբերին։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ խիստ սրվեցին իրան-ադրբեջանական հարաբերությունները, և Թեհրանը փակեց իր երկինքը ադրբեջանական ավիացիայի համար։ Իսկ Երևանն անմիջապես բացեց այլընտրանքային և շատ ավելի շահավետ երթուղի: Դրանով Հայաստանը օգնեց Ադրբեջանին՝ ի վնաս Իրանի շահերի։ Եվ դա այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը մայիսից օկուպացրել էր հայկական տարածքները։ Այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը պահում է տասնյակ հայ ռազմագերիների։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ արձագանք է հարուցել դա Թեհրանում և ինչպես է հերթական ցավոտ հարվածը հասցրել հայ-իրանական ռազմավարական գործընկերությանը։ Եվ հանուն ինչի՞։

Ընդ որում, Հայաստանի քայլն Ադրբեջանում չգնահատեցին, իսկ ադրբեջանական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի բացումը մեկնաբանեցին առավել քան յուրօրինակ ձևով։ AZAL ավիաընկերությունն այն ժամանակ, ծանուցելով Հայաստանի երկնքով առաջիկա թռիչքների մասին, հայտարարեց. «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»։ Փաստորեն, Երևանի քայլը (իր երկնքի բացումը) վերագրվեց Բաքվին։ Ասել է թե՝ այդ ադրբեջանական կողմն է ջանքեր գործադրել հաղորդակցության ապաշրջափակման ուղղությամբ, այլ ոչ թե հայկական կողմն է որոշել բարի կամքի քայլ կատարել։ Լկտիություն է, գռեհկություն, բայց Բաքվի հեղինակության համար հսկայական պլյուսներն ակնհայտ են։

Եվ այսպես, արդյունքում ի՞նչ ստացավ Բաքուն և ի՞նչ ստացավ Երևանը ադրբեջանական ավիացիայի համար հայկական երկնքի բացումից։ Բաքուն հզոր հաղթաթուղթ ստացավ Թեհրանի հետ դիմակայության մեջ՝ զրոյացնելով վերջինիս պատժամիջոցները Երևանի օգնությամբ։ Բաքուն հայկական երկնքի բացումը ներկայացրեց որպես իր արժանիք՝ աշխարհին ցուցադրելով իր պատրաստակամությունը հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին։ Բաքուն հնարավորություն ստացավ զգալիորեն կրճատելու ադրբեջանական ազգային ավիափոխադրողի ծախսերը ավիավառելիքի էական խնայողության հաշվին: Սա ադրբեջանական կողմի շահածի լոկ չնչին մասն է։ Իսկ ի՞նչ ստացավ հայկական կողմը՝ բացելով իր երկինքն AZAL-ի համար։ Ողորմելի 32 հազար եվրո՞ 5 ամսվա ընթացքում:

Իրականում ադրբեջանական ավիացիայի թռիչքների համար Հայաստանի կողմից իր օդային տարածքի բացման հետ կապված ողջ այս պատմությունը հստակ պատկերում է այն, թե ինչ ապագա է մեզ սպասվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Սա մոդել է, որն ակներև ցույց է տալիս, թե ով և ինչ կստանա այս ծրագրի իրականացումից։ Յուղոտ կտորները նախատեսված են թուրք-ադրբեջանական տանդեմի համար, իսկ մեզ՝ լոկ թեյավճար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПЕРЕБОР» НА БАЗЕ «НЕДОБОРА»
    2025-07-03 10:42

    В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.

  • УЩЕРБ МИРОВОГО МАСШТАБА
    2025-06-28 09:33

    Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.

  • ПРОСРОЧЕННЫЙ «РУЧНОЙ РЕЖИМ»
    2025-06-26 09:19

    С 1 по 20 июня уже 366 грузовиков, груженных абрикосами, пересекли таможенную границу РФ, сообщил министр экономики Армении Геворг Папоян на своей странице в Facebook. Он отметил, что небольшое число машин было возвращено из‑за проблем с документацией. «В ближайшее время регулярно буду публиковать информацию по этому вопросу», — добавил он, передает Panarmenian.net.

  • ПРЕДЕЛ НЕАДЕКВАТНОСТИ
    2025-06-24 10:24

    Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ