ԱՄՆ փոխդեսպան Բարթ Հորմանը արտաքսվել է Ռուսաստանից
ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները որոշել են Ռուսաստանից արտաքսել դեսպանի տեղակալ Բարթ Հորմանին, այսինքն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կոչումով երկրորդ մարդուն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Ռուսաստանի այս գործողությունները... անհիմն են, մենք դա գնահատում ենք որպես քայլ դեպի էսկալացիա և կդիտարկենք մեր պատասխան գործողությունները»,- հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի իշխանությունների որոշման պատճառների լիարժեք հստակություն առայժմ չկա, սակայն այն ընդունվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրման ֆոնին, որի սահմանների մոտ այժմ կենտրոնացած են ավելի քան 150 000 ռուսական զորքեր։
Զուգահեռաբար ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկումներ են անցկացնում երկու պետությունների մայրաքաղաքներում իրենց դիվանագիտական առաքելությունների ներկայության ու աշխատանքի շուրջ։ Կրեմլն անցած դեկտեմբերին հայտարարել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի աշխատակիցները, ովքեր այնտեղ աշխատել են ավելի քան երեք տարի, պետք է հետ ուղարկվեն ԱՄՆ:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ԱՄՆ դիվանագետների և այլ աշխատակիցների անհիմն արտաքսումները և փոխարենը արդյունավետ աշխատել՝ մեր [դիվանագիտական] առաքելությունների գործառույթները վերականգնելու համար։ Այժմ մեր կառավարությունների միջև շփումներն ապահովելու համար դիվանագիտական անձնակազմ ունենալը, ավելի քան երբևէ, ծայրահեղ կարևոր է»,- ասել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 18:45
Официальный представитель МИД России Мария Захарова, сегодня, 17 июля, на брифинге прокомментировала заявление главы Евросовета Антониу Кошты и главы Еврокомиссии Урсулы фон дер Ляйен о намерении инвестировать в Армению не менее 2,5 млрд. евро.
-
2025-07-17 18:42
Заместитель председателя партии "Армянский национальный конгресс" Левон Зурабян обнародовал детали проекта карабахского урегулирования, предложенного Минской группой ОБСЕ премьеру Николу Пашиняну в 2019 году.
-
2025-07-17 18:41
Суд в Ереване изменил меру пресечения матери троих детей Лиане Арутюнян, которая была помещена в СИЗО с восьмимесячной дочерью, сообщила Sputnik Армения ее адвокат Заруи Постанджян.
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.