ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը
Մոսկվան Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին արձագանքել է՝ ի պատասխան անվտանգության մասին երաշխիքների, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից:
«Փաստում ենք, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել անվտանգության երաշխիքների մասին ռուսական կողմի նախապատրաստած՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծի բազային տարրերի վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, «Բուխարեստի ձևաչափից» հրաժարվելու մասին, որը վերաբերում էր Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և միության անդամ չհանդիսացող նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում ռազմաբազաներ ստեղծելու մերժման մասին՝ ներառյալ ցանկացած ռազմական գործունեություն իրականացնելու համար դրանց ենթակառուցվածքի օգտագործումը, ինչպես նաև ռազմական ներուժի, այդ թվում՝ հարվածային ներուժի ու 1977 թվականի դրությամբ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի վերադարձի մասին, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը:
«ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների կողմից մեր անվտանգության ապահովման ամուր, իրավական առումով պարտավորեցնող երաշխիքների հարցում ամերիկյան կողմի պարտաստվածության բացակայության պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ իրականացնելու միջոցով»,-նշված է տեքստում:
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի վրա հարձակում չկա և չի նախատեսվում:
«Էսկալացիայի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին պնդումները չի կարելի գնահատել այլ կերպ, քան ճնշում գործադրելու փորձ և թերագնահատել անվտանգության մասին երաշխիքների ուղղությամբ Ռուսաստանի առաջարկները»,-ասել են նախարարությունում:
ԱԳՆ-ն նշել է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով ռուսական պարտավորությունները որևէ առնչություն չունեն ներուկրաինական կոնֆլիկտի հետ, ինչպես նաև հիշեցրել է, որ պետության կողմից տարածքային ամբողջականության կորուստը տեղի է ունեցել ներքին գործընթացների պատճառով: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ իրավիճակը կարգավորելու համար պետք է, որպեսզի Կիևը կատարի Մինսկի համաձայնագրերը, իսկ Արևմուտքը դադարի զինել երկիրն ու հետ կանչի այդտեղից իր բոլոր հրահանգիչներին:
«Տագնապալի է Ռուսաստանի սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությունը, երբ մեր «կարմիր գծերն» ու անվտանգության ոլորտում հիմնական շահերը, ինչպես նաև դրանք պաշտպանելու հարցում Ռուսաստանի ինքնիշխան իրավունքը դեռևս անտեսվում են»,-նշված է տեքստում:
Դեռ ավելին, ընգծված է, որ ռուսական տարածքի որոշակի շրջաններից զորքերը դուրս բերելու մասին պահանջներն անընդունելի են և ձախողում են իրական պայմանավորվածություններ ձեռք բերելու հեռանկարները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.