Վրաստանում ներկայացվել է դեպի Լարս ճանապարհի կառուցուման ընթացքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վրաստանում ներկայացրել են, թե ինչ փուլում է Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Ներկայում Խաչի լեռնանցքի մոտ 9 կիլոմետրանոց թունելից արդեն փորվել է 770 մետրը։
Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«TBM (Tunnel Boring Machine) թունելային հորատման մեքենայով փորվել է հիմնական թունելի 770 մետր հատվածը, ընթանում է երկաթբետոնե սալիկների տեղադրումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զուգահեռաբար շինարարներն աշխատանքներ են իրականացնում տարհանման թունելում, սահմանվում են ժամանակավոր ամրացնող հարմարանքներ։
Այս պահին տարհանման թունելում հորատվել է 2644 մետր հատված։ Ակտիվ աշխատանքներ են տարվում 23 կմ երկարությամբ մուտքային ճանապարհի մոտ:
Նախագիծն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2022 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամկետները փոխվել են։ Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Խաչի լեռնանցքի տակ կառուցվող այդ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերից: Ընթացիկ նախագիծը կավարտվի 2024 թվականին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.