Որոշումն աբսուրդային է. Երևանում շարունակում են բողոքել ԱՊՊԱ-ի թանկացման դեմ
Մի շարք վարորդներ Հայաստանի ապահովագրական բյուրոյի մոտ շարունակում են իրենց բողոքի ակցիան։
Պահանջները նույնն են` չեղարկել ԱՊՊԱ–ի թանկացումները, ինչպես նաև բյուրոյի պետ` Վաղինակ Եղիազարյանի հրաժարականը։
Վարորդները մեքենաների վրա փակցրել են «ԱՊՊԱ-ն չի թանկանալու» գրությամբ թերթիկներ։ Նրանք մեքենաներով փակել են Հանրապետության փողոցի մի հատվածը, սակայն հավաքը կրկին համաձայնեցված է ոստիկանության հետ։
«Մենք նախորդ անգամ չենք ստացել մեզ բավարարող պատասխաններ, այդ պատճառով կրկին հավաքվել ենք։ Ակցիաները շարունակական են լինելու։ Այստեղ համախմբվել ենք բոլոր վարորդներով, որպեսզի մեր երկրում ԱՊՊԱ–ն չթանկանա։ Որոշումն աբսուրդային եմ համարում։ Ինչու 1-10 ԲՄ դաս ունեցող մեքենայի սեփականատերը վճարի 3000 դրամ ավելի, եթե տարիներ շարունակ ԱՊՊԱ–ի կողմից որևէ բան չի ստանում»,– ասաց «Նիսան Տիանա կլուբ Արմենիա» խմբի ղեկավարը։
Իր մեքենան էլ 10-14 ԲՄ դասին է պատկանում ու ԱՊՊԱ–ն թանկանալու է 6000-9000 դրամով։
Իրենց պահանջները չբավարարելու դեպքում վարորդները պատրաստվում են ակցիաները շարունակել` ավտոերթերով, ուղղակի բողոքի ակցիաներով, սակայն դրանք խաղաղ են լինելու։
Կին վարորդներից մեկն էլ` Նարինե Մուրադյանը, շեշտեց, որ բոլորը խոսում են 3000 դրամ թանկացման մասին, սակայն տարբեր վարորդների մոտ թանկացումները տարբեր են ու կարող են հասնել անգամ 15 000 և ավելի դրամի։
«Իմ մեքենայի ԱՊՊԱ–ն թանկացել է 140 %–ով։ Իմ մեքենան 16 ԲՄ դասից է ու 17 հազար դրամով ավելի եմ վճարելու։ Ապահովագրական բյուրոն ասում է, թե իրենց մոտ ֆինանսական ճեղքվածք է, պետք է կարողանան աշխատել, իսկ ինձ որևէ մեկը հարցրե՞լ է` ես ֆինանսական ճեղքվածք ունեմ, թե չէ»,– Նարինե Մուրադյանը և հավելեց, որ պայքարը շարունակելու են մինչև իրենց ձայնը լսելի դառնա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` հունվարի 31-ին, այնուհետև փետրվարի 3-ին և 7–ին վարորդները ավտոերթեր են իրականացրել։ Նրանք իրենց բողոքներն արտահայտել են Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Կենտրոնական բանկի մոտ։
Նշենք, որ ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.