ՊԵՏՔ ՉԷ ՆՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԵՐ ԱՆԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԻՆ․ ԲԴԽ ԱՆԴԱՄԸ՝ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում դատավորների հասցեին թույլ տված որոշ արտահայտությունների հետ։ Մասնավորապես, Ազարյանը կարծում է, որ սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի:
Ուստի, դիմում է Բարձրագույն դատական խորհուրդին, որպեսզի Խուրուրդը միանա սույն հայտարարությանն ու իրավասու մարմնի առջև բարձրացնի վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը:
ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դատավորների միության նախագահի տարածած հայտարարությանը, ասաց․ «Ես, իհարկե, նոր հայտարարությանը ծանոթ չեմ , բայց ես՝ նախ որպես ԲԴԽ անդամ և առաջին հերթին՝ նաև դատավոր, գտնում եմ, որ պետք է նման արտահայտություններ չարվեն, եթե արվում են՝ պետք է դրանք բոլորը հասցեական լինեն՝ անուն առ անուն։ Ասում են՝ 40 դատավոր, հետո՝ մեկը գնաց, մնաց 39, ինքս դատավոր եմ և հնարավոր է, որ ես՝ ինքս վերցնեմ ինձ վրա, չէ՞, դրանցից մեկն էլ հնարավոր է՝ ես լինեմ»։
Չիչոյանը նկատի ուներ Անդրեասյանի՝ «Ազատության» եթերում արած այն հայտարարությունը, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, որոնցից պետք է ազատվել։ Ուստի Չիչոյանը կարծում է, որ եթե նման հայտարարություն է արվում, պետք է դրանք հասցեական լինեն։
Հարցին՝ ԲԴԽ-ն այս մասով հայտարարությամբ հանդես կգա՞, Սերգեյ Չիչոյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում հայտարարություն արել են, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իր արտահայտություններում կոռեկտ լինի, չափի մեջ լինի, չնսեմացնի, չվարկաբեկի դատական իշխանությանը, քանզի հանրությունը, նման կարծիքներ լսելով, կարող է բոլորին վերագրել։
Ապա ավելացրեց, որ ԲԴԽ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի այս հայտարարությունը, թե ինչ կորոշի խորհուրդը՝ չի կարող ասել։
ՈՒ նորից իր անունից կրկնեց․ «Գտնում եմ, որ պետք չէ նման արտահայտություներ անել դատական իշխանության հասցեին։ Եթե կան ինչ-որ մարդիկ էդ ցուցակի մեջ ու իրենք գիտեն, թող ուղիղ ասեն, 40 դատավորի կամ բոլորին հանցագործության մեջ մեղադրելը սխալ է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.