ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում
Փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը, որը վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Էդուարդ Աղաջանյանը խոսել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման մասին:
Անդրադառնալով աշխատանքային հանդիպման նպատակներին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության և անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգումը, փոխադարձ աջակցությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցող պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում առանձնացրել է նաև ԵԱՀԿ միջազգային ձևաչափում ՀԱՊԿ անդամ երկրների համար համագործակցային հավասար հարաբերությունների հաստատմանը նպաստելու, միասնական կառուցողական դիրքորոշման մշակման և ԵԱՀԿ ԽՎ նիստերի որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումների կարևորությունը:
Նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպումների անցկացման պրակտիկան հաստատվել է դեռևս 2009թ.:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձևաչափը չի նախատեսում բանաձևերի քվեարկություն կամ որևէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաև կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:
Նշվել է, որ այս հանդիպման, ձմեռային նստաշրջանում պատվիրակությունների աշխատանքի և դրա արդյունքների մասին տեղեկատվությունը ներառվելու է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում: Նիստը նախատեսվում է անցկացնել 2022թ. մարտի 11-ին` Երևանում:
Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների գործունեության համակարգման մասին ելույթում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը խոսել է խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների գործածման արդյունավետության մասին: Կարևորվել է միջազգային տարբեր կառույցներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների համակարգված և փոխհամաձայնեցված աշխատանքը` հաշվի առնելով նաև անդամ երկրների շահերը:
Այնուհետև հեռավար քննարկման մասնակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդիրներին և մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ: Նրանք խոսել են մի շարք մոդելային օրենքների մշակման ու ընդունման անհրաժեշտության մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.