Moody's․ Ռուս–ուկրաինական լարումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի վրա
Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի առկայությունը մեծացնում է երկու երկրների միջև լարվածության սրման և Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցների վտանգը։ Հայտարարել է Moody's վարկանիշային գործակալությունը` միաժամանակ կանխատեսելով, որ այդ իրավիճակը կարող է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների` Ռուսաստանի հետ տնտեսական, ֆինանսական և էներգետիկ կապերի վրա։
«Սակայն վարկանիշների համատեքստում ճնշումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կոշտ պատժամիջոցները հանգեցնեն ռուսական տնտեսության զգալի տեմպերի դանդաղեցման կամ էներգակիրների մատակարարումների լուրջ խափանման»,- նշել է գործակալությունը` հավելելով, որ երկուսն էլ քիչ հավանական են համարվում։
Ընդ որում` ամենամեծ ռիսկերը կանխատեսվում են Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոլդովայի ու Հայաստանի համար։
Իր նախորդ կանխատեսման մեջ Moody's-ը նշել էր, որ միայն «ներխուժումը» կարող է հանգեցնել Ռուսաստանի սուվերեն վարկանիշի նվազման։
Fitch-ը ևս նշել է, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ երկրի սուվերեն վարկանիշի և ռուսական բանկերի վարկանիշների համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են լարվել, վատթարացել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտենում են հարևան պետության սահմանին: Այս ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում և լրացուցիչ ուժեր ու զորակազմ ուղարկում այնտեղ։
Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ դրանք պատրվակ են դաշինքի ռազմական ներկայությունը ռուսական սահմանների մոտ ուժեղացնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.