Ժուռնալիստների միությունը դատապարտում է «Politik.am»-ի խմբագրություն ներխուժելու դեպքը
Ժուռնալիստների միությունը դատապարտում է օրեր առաջ «Politik.am» կայքի խմբագրություն անհայտ անձանց ներխուժելու դեպքը և զսպվածության կոչ անում։
«Փետրվարի 12-ին «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել:
Ավելի ուշ «Politik.am» կայքի կողմից հրապարակվեցին նաև ասվածն ապացուցող տեսակադրեր:
Ի պատասխան այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հարցման՝ ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ Բորիս Մուրազին ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել, որ ապօրինի ներխուժել են գրասենյակի տարածք. դիմումի մեջ ներկայացված հանգամանքները ստուգվում են:
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ, բոլորին զսպվածության կոչ է անում՝ անկախ հուզական վիճակից ու կենսական հանգամանքներից:
Հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները՝ կանխելով նմանատիպ հետագա այլևայլ հակաօրինական գործողությունները»,- ասված է միության տարածած հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:37
Комиссия по предотвращению коррупции не выявила признаков нарушения в действиях министра иностранных дел Армении Арарата Мирзояна во время его перепалки с журналисткой. Об этом говорится в отчете комиссии по итогам анализа публикаций в СМИ за первый квартал 2025 года.
-
2025-06-03 13:35
Россельхознадзор заявил об участившихся нарушениях при поставках растительной продукции из Армении в Россию. Об этом сообщили в ведомстве.
-
2025-06-03 13:08
Глава исполнительной власти Армении дополнил многолетние посягательства на Армянскую Апостольскую Церковь и ее служителей открытым разжиганием ненависти и вражды. Этот процесс носит систематический характер, к которому присоединились депутаты НС от фракции «Гражданский договор» и сама партия «Гражданский договор» в целом.
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.