Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԴԱՏԱՎՈՐՆ ՁԳԵԼ Է ՎԱՐՈՒՅԹԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՆԴԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՆՋՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ 27 ՕՐ ԶՐԿԵԼՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։
Կալանավորվելուց 50 օր հետո։
Բողոքը բերելուց 45 օր հետո։
Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։
Եվ ահա, դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ):
Ի՞նչ է ստացվում։ Դատավոր Տ.Սիմոնյանը հունվարի 22-ին ստացել է գործը, նույնը օրը իմացել է, որ մեր ռազմագերու պաշտպանը ես եմ և ձգել է վարույթը այնքան, որքան կարողացել է՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր շարունակ զրկելով իր կալանքի վերանայման իրավունքից։
Այդ ընթացքում նա մի ձևական նիստ է նշանակել՝ մեզ նամակ ուղարկելով այդ նիստի մասին նիստի հաջորդ օրը։
Այնինչ նա կարող էր ինքնաբացարկ հայտնել հենց հունվարի 22-ին՝ գոնե մի փոքր հարգանք դրսևորելով դատավորի իր առաքելության նկատմամբ։
Հետևությունները թողնում եմ ընթերցողներին։
ՀԳ. Մենք իրոք ընկերական հարաբերություններ ենք ունեցել, սակայն երբ Տիգրանը դարձել է նիկոլի քաղաքական թիմի անդամ (սոցապ փոխնախարար), ես նրա հետ որևէ շփում չեմ պահպանել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 11:17
Американским официальным лицам сообщили, что Израиль полностью готов начать операцию против Ирана, сообщили несколько источников CBS News.
-
2025-06-12 11:14
Состояние одного из 11-ти пострадавших при взрыве в армянском Чамбараке крайне тяжелое, еще двое находятся в состоянии средней тяжести. Об этом сообщает пресс-служба Минздрава.
-
2025-06-12 11:11
Беспорядки в Лос-Анджелесе перекинулись на Вашингтон и Сиэтл: люди поджигают мусорные баки и запускают в полицию фейерверки.
-
2025-06-12 11:05
Иран снова предупредил Азербайджан о недопустимости пересечения "красных линий", сказал Sputnik Армения политолог, научный сотрудник аналитического центра APRI Armenia Бениамин Погосян на полях форума APRI в Ереване, комментируя заявление советника Верховного лидера ИРИ.