Սթոլտենբերգը հայտարարել է «սառը պատերազմից հետո Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման» մասին
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող ներկայիս իրավիճակի առնչությամբ, նա հայտարարել է, որ ներկայում Եվրոպայում տեղի է ունենում «զորքերի ամենամեծ կենտրոնացումը սառը պատերազմի ավարտից հետո», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործ ունենք եվրոպական անվտանգության առումով շատ բարդ իրավիճակի հետ։ Դա կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ»,- ուրբաթ երեկոյան ZDF հեռուստաալիքի հարցազրույցում նշել է Սթոլտենբերգը։ Նա ընդգծել է, որ խախտվել են եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները։ «Չի կարող որևէ կասկած լինել այն հարցում, որ մենք այժմ տեսնում ենք զինված ուժերի ամենամեծ կենտրոնացումը Եվրոպայում սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր»,- հավաստիացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը՝ պնդելով, որ դրանք «շատ ավելին են, քան զորավարժությունները»։
Նա նաև ասել է, որ ընթացիկ պահին Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման որևէ նշան չի երևում, ընդհակառակը, տեղի է ունենում ռուսական զինվորականների թվաքանակի ավելացում։ Այսպիսի իրավիճակում, Սթոլտենբերգի կարծիքով, «Ռուսաստանն, անշուշտ, ի վիճակի է հարձակվել առանց որևէ նախազգուշացման»։ «Նրանք կարող են գրոհն սկսել ցանկացած պահի և առանց նախազգուշացման։ Սա՝ հաստատ, սա մենք գիտենք»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Այնուամենայնիվ, նա նորից նշել է ճգնաժամի լուծման դիվանագիտական բոլոր միջոցների օգտագործման մասին, ինչպես նաև Ռուսաստանին կոչ է արել դիմել Ուկրաինայի հետ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված կոնկրետ գործողությունների, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:19
Хотя политическая реальность Армении давно вышла за рамки классических политологических закономерностей, основ моральной философии и даже астрологических вымыслов, тем не менее существует научная дисциплина, которая позволяет объяснить нынешнее внутриполитическое положение нашей страны. Это философия, инструментарий которой позволяет в общих чертах понять ключевые характеристики происходящих событий и искать пути их разрешения. Согласно этой методологии основных участников политических процессов в Армении можно классифицировать как «материалистов», «идеалистов» и «дуалистов».
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.