«Փաստ». ԸՍՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանությունների կողմից ամենաթմբկահարվող թեման, ինչի մասին հնարավոր բոլոր առիթներով նրանք բարձրաձայնում են, ՀՀ-ում աշխատատեղերի «աննախադեպ» աճն է և գործազրկության ոչ պակաս «աննախադեպ» կրճատումը: Այն, որ նման հայտարարությունները բացառապես քարոզչական նշանակություն ունեն, և ոչ մի աննախադեպության մասին խոսք լինել չի կարող, քանիցս բարձրաձայնել են մասնագետները:
Պաշտոնական վիճակագրությունն էլ իր հերթին փաստում է, որ 2021-ի երրորդ եռամսյակում զբաղված քաղաքացիների թիվը 17 հազարով պակաս է եղել, քան 2020-ին։ Թերթի հետ զրույցում հայտնի տնտեսագետներից մեկը նշել է, որ իշխանությունների կողմից շահարկվող այն պնդումը, թե գործազրկությունը կրճատվել է, եթե նույնիսկ ճիշտ էլ լինի, դա տեղի է ունեցել ոչ թե նրա հաշվին, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել, և մարդիկ աշխատանք են գտել, այլ այն պատճառով, որ երկրում նվազել է աշխատուժի քանակը: Այսինքն, «դրական» ցուցանիշ է ներկայացվում մի թիվ, որը պայմանավորված է լուրջ արտագաղթով։ Ասենք՝ միայն 2021-ին 161 հազար ՀՀ քաղաքացի դիմել է, որպեսզի մասնակցի «Գրին քարտ»-ի խաղարկության։
Նույն 2021 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով, ՀՀ 22 հազար քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն։ Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի ՀՀ-ից հեռացել և չի վերադարձել 73500 ՀՀ քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ նույն պաշտոնական տվյալների համաձայն, 2017-ին ՀՀ-ից հեռացել ու այլևս չի վերադարձել 36200 մարդ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 09:07
«Справедливости ради стоит просто поаплодировать британцам, причём сделать это стоя», - пишет в своем Telegram-канале политолог Бениамин Матевосян.
-
2024-04-23 09:06
Изменение границ в Тавуше станет стратегическим ударом по позициям Армении. Об этом в беседе со Sputnik Армения заявил политолог Грант Микаелян.
-
2024-04-23 05:04
Руководитель Россельхознадзора Сергей Данкверт 22 апреля провел переговоры с руководителем Инспекционного органа по безопасности пищевых продуктов Армении Арменом Айрапетяном. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Россельхознадзора.
-
2024-04-23 05:01
Автоколонна миротворцев из Нагорного Карабоха направилась во временные пункты дислокации в Горисе и Сисиане для организации работ по их закрытию. Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян в беседе с Арменпресс.