Последние новости

«ՔՊ–ն կողմ է Շուշիի հռչակագրին». իշխող կուսակցությունը ձեռնպահ քվեարկեց

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեժ քննարկում է գնում Շուշիի հռչակագիրը դատապարտող` ընդդիմության հայտարարության առնչությամբ։

Հայտնել էինք, որ ՔՊ–ն չի միանա այդ հայտարարությանը, քանի որ կարծում են, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ արձագանքել է դրան և կրկնվել պետք չէ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը նշեց, որ դեռ 2010-ին Թուրքիան և Ադրբեջանը կնքել են ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր։

«Այսինքն` դեռ այդ ժամանակ երկու երկրները համաձայնել են, որ ռազմական գործողությունների ժամանակ իրար օգնելու են։ ԱԳՆ–ն որևէ պատասխանով հանդես չի եկել»,–ասաց Կարապետյանը։

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը եզրակացրեց, որ ՔՊ–ն, ըստ էության, կողմ է հռչակագրին։

«Եթե ՔՊ–ն չի ուզում միանալ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությունը, ապա կողմ է այն բանին, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, կողմ է, որ «Զանգեզուրյան միջանցքն» իրականություն դառնա, և ՀՀ–ն հետ կանգնի Ցեղասպանության ճանաչման պահանջից»,–ասաց Գրիգորյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանն էլ իր հերթին հավելեց, որ մանիպուլյացիա է այն հայտարարությունը, թե իշխանությունը կողմ է Շուշիի համաձայնագրին։ Աղաջանյանի խոսքով` ընդամենը մարտավարական բնույթ է կրում` ԱԺ անունից հայտարարություն տարածել-չտարածելու հարցը։

Այսպիսով` նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, և քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը չընդունվեց։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Երկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ