Երևանի իշխանություններն ուզում են ավարտին հասցնել Կասկադի շինարարությունը
Մայրաքաղաքի իշխանություններն ուզում են ավարտին հասցնել Երևանի այցեքարտ հանդիսացող Կասկադ համալիրի շինարարությունը։ Այս մասին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Մասնավորապես` Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ։
Քաղաքային իշխանությունն արդեն սկսել է ֆինանսավորում փնտրել ճարտարապետական համալիրի շինարարությունն ավարտելու համար։
Մտահղացման համաձայն` Կասկադը պետք է կապի Կենտրոն վարչական շրջանը Արաբկիր և Զեյթուն վարչական շրջանների հետ։
«Նախևառաջ պետք է հասկանալ` ինչն է պետք այնտեղ ավարտին հասցնել, այնուհետև սկսել աշխատանքները։ Դա կարելի է քննարկել ճարտարապետների և միջազգային կազմակերպությունների հետ», – նշել է քաղաքապետը։
Սարգսյանը նշել է, որ նախորդ շաբաթ մի շարք հանդիպումներ է անցկացրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա` Ասիական զարգացման բանկը պատրաստ է միջոցներ հատկացնել քաղաքի գլխավոր նախագիծը նախապատրաստող մասնագետների ֆինանսավորման համար։
Քաղաքապետը կարգադրել է իրեն ներկայացնել անհրաժեշտ մասնագետների ցանկը։
Նշենք, որ Կասկադը բաղկացած է հինգ բաց տեռասներից։ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով Կասկադի շինարարությունը մեկնարկել է 1971 թվականին և մասնակիորեն ավարտվել 1980 թվականին։
Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի նախաձեռնությամբ 2002 թվականին աշխատանքը վերսկսեց։
2009 թվականի նոյեմբերի 17-ին համալիրում բացվեց թանգարան` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը, իսկ 2011 թվականին Կասկադի վերևի հատվածում` Ազնավուրի կենտրոնը։
Մինչ օրս անավարտ է մնում համալիրի վերևի հատվածը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.