Последние новости

Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ԿՏԱ «ԵՎՐԱՆԵՍԹԸ»

Հետաքրքիր է, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի գոյության գրեթե 11 տարիների ընթացքում եղե՞լ է արդյոք դրա նիստերի անցկացման նախադեպ մի երկրում, որի ինքնիշխան մասը բռնազավթված Է կազմակերպության մեկ այլ անդամի կողմից: Եվ որ հյուրընկալող երկրի իշխանություններն այդուհանդերձ ջերմեռանդորեն հրավիրեն և ուրախությամբ հայտարարեն զավթիչ երկրի մասնակցության համաձայնությանը հասնելու մասին։ Եվ որ հյուրընկալո երկրի ժողովուրդը հյուրընկալվող երկրի կողմից ընդամենը մեկ տարի և երեք ամիս առաջ ենթարկված լինի իր նորագույն պատմության մեջ ամենասարսափելի ագրեսիային և աղետ ապրի ՝ կորցնելով Հայրենիքի զգալի մասը և շուրջ հինգ հազար հայրենակիցների։

Եվ ընդ որում զավթիչ երկիրը մեկ տարուց ավելի հրաժարվի վերադարձնել ռազմագերիներին, աներևակայելի խոշտանգումների ու նվաստացումների ենթարկի նրանց և հայտարարի ահաբեկիչներ՝ դատապարտելով ազատազրկման տարբեր ժամկետների։ Ինչպես նաև հրապարակավ հայտարարի է հյուրընկալող ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու կամ յուրացնելու մտադրության մասին։ Ու հետն էլ ամեն օր սպառնա, հարձակվի, գնդակոծի, սպանի ու ահաբեկի նրա ներկայացուցիչներին, առևանգի նրանց ունեցվածքը, զրկի գոյության միջոցներ վաստակելու հնարավորությունից, զրկի ջրից, հրկիզի արոտավայրերը և այլն, և այդպես շարունակ։ Եվ շարունակի իր բնակչության մեջ և առհասարակ ողջ աշխարհում ռազմատենչ թշնամանք ու ատելություն ահագնացնել միջոցառման հյուրընկալող երկրի նկատմամբ։

Բայց այդ ամենով հանդերձ, գումարած բազում այլ հանգամանքներ ու փաստեր, ընդունող երկիրը կհայտարարի, որ մտադիր է ագրեսոր երկրի հետ խոսել «խաղաղության դարաշրջանի բացման» մասին…

Ցանկացած այլ իրավիճակում նման հարցերը կարող էին անհեթեթություն և սյուրռեալիզմ թվալ, բայց այսպիսիք են փաշինյանական իշխանության իրողությունները։ Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցելու է նաև ադրբեջանական պատվիրակությունը: Այսօր Հայաստան կժամանեն «Եվրանեսթի» անդամ երկրների պատվիրակությունները, իսկ բուն նիստերը տեղի կունենան վաղը։

Նախորդ տարիներին հայկական պատվիրակությունները հաճախ են մասնակցել Բաքվում անցկացվող նմանատիպ միջոցառումների։ Պետք է ասել, որ մասնակցությունը միշտ էլ արժանապատիվ է եղել, համենայնդեպս հայ պատվիրակները փորձել են գործընկեր երկրների ներկայացուցիչներին հասցնել իրենց դիրքորոշումը առաջին հերթին Արցախի հարցում։ Մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունները նման դեպքերում միշտ հրաժարվել են գալ Երևան։

Հասկանալի է, որ այսօր իրավիճակն արմատապես այլ է։ Հասկանալի է նաև, որ հայկական կողմը չէր կարող խոչընդոտել ադրբեջանցիների այցին, նույնիսկ եթե ցանկանար։ Սակայն ի հայտ են եկել միայնգամայն այլ բնույթի հարցեր։ Եվ այն փաստը, որ մերօրյա հայկական իշխանությունները ուրախությամբ են արձանագրում ադրբեջանցիների ժամանման փաստը՝ անտեսելով հասարակական տրամադրությունները, բնավ ամենակարևորն ու էականը չէ։

Շատ ավելի կարևոր է, թե ինչպես կօգտագործվի այդ ամբիոնը։ Եվ շատ ավելի կարևոր է, որ գործնականում կասկածից վեր է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում մեծամասնություն կազմող իշխող կուսակցության խմբակցության անդամները չեն օգտագործի այդ հարթակն ի նպաստ հայկական շահերի։ Հակառակը, վստահ ենք, որ իշխանությունները Բաքվից եկած իրենց հանցակիցների այցը կօգտագործեն նախևառաջ որպես կեղծ, երեսպաշտ և Հայաստանի ու Արցախի համար ծայրաստիճան վտանգավոր «խաղաղության» օրակարգի քարոզման հնարավորություն։ Եվ որ նրանց կողմից կշտամբանքի մի բառ անգամ չի հնչի միջոցառման եվրոպացի մասնակիցների՝ կազմակերպության ներկայացուցիչների հասցեին, որն իր անդամներից մեկի դեմ մյուս անդամի դաժանագույն ագրեսիայի մեկուկես ամսվա ողջ ընթացքում ջանադրաբար «չէր նկատում» մարդու և ժողովրդի հիմնարար իրավունքների աղաղակող խախտումներն ու շարունակում է ցինիկ լռություն պահպանել առ այսօր։

Ասենք, ՔՊ-ական պատգամավորները, ամենայն հավանականությամբ, կշոշափեն մի շարք հարցեր, օրինակ՝ գերիների և պատանդների, կոչ կանեն Մինսկի խմբին վերսկսել բանակցային գործընթացը կամ դեմագոգիա կծավալեն հումանիտար խնդիրների մասին... Բայց այդ ամենը կարվի բացառապես ձևի համար, հերթապահ կերպով։ Ըստ էության, «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարը՝ թուրքերի նկատմամբ իր ջերմ սիրով հայտնի Մարիա Կարապետյանն արդեն հայտարարել է այդ միջոցառմանն իշխանությունների գերակայությունների մասին: Նրա խոսքերով, հայկական կողմը պետք է շեշտը դնի այն բանի վրա, որ հակամարտությունը լուծված չէ, բայց «Հայաստանը ձգտում է բացել խաղաղության և տարածաշրջանի զարգացման դարաշրջան»: Կարապետյանը հայտարարել է նաև սահմանագծման ու սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված խնդիրների լուծման կարևորության մասին։

Այսինքն ՔՊ-ական պատգամավորները մտադիր չեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի 9-ամսյա բռնազավթման և այդ առնչությամբ երկրի քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումների հետ կապված հարցերը։ Ինչպես որ մտադիր չեն անդրադառնալ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ամենօրյա սադրանքների խնդրին և պահանջել նրա տարածքների ապազավթում։ Ոչ, Կարապետյանի և փաշինյանական մյուս ուսապարկերի համար չարաբաստիկ «խաղաղության դարաշրջանը» շատ ավելի կարևոր է, քան հայկական հողերն ու հայ ժողովրդի իրավունքները։ Եվ զարմանալի ոչինչ այստեղ, իհարկե, չկա։

Ընդամենը 2 օր առաջ՝ փետրվարի 19-ին, լրացավ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության 18 տարին։ Մարդասպանը՝ Ադրբեջանական բանակի սպան դրա համար հունգարական բանտում անցկացրեց ընդամենը 8 տարի, որից հետո հետ գնվեց Ալիևի կողմից և իր երկիր վերադարձավ որպես ազգային հերոս: Միանգամայն հնարավոր է, որ Երևան եկած ադրբեջանցի պատգամավորների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր շարունակում են հերոս համարել նրան, բայց կգտնվի՞ արդյոք հայ պատգամավորների մեջ գեթ մեկը, ով կհիշեցնի այդ մասին և՛ հարևաններին, և՛ եվրոպացիներին։ Եթե անգամ գտնվի, ապա հաստատ ոչ իշխանական ուսապարկերի շարքերից…

«Եվրանեսթ» ԽՎ-ի երկու կոմիտեներից մեկը, որի նիստերը տեղի կունենան Երևանում, հետևյալ անվանումն ունի. քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով: Հետաքրքիր է, Փաշինյանի պատգամավորներից որևէ մեկը կբարձրացնի՞ Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, հայրենի հողի վրա խաղաղ ապրելու, անվտանգության և զարգացման հարցը։ Կբարձրացվե՞ն արդյոք այդ հարցերը մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպացի ջատագովների առջև, կհայտարարվի՞ արդյոք այն մասին, որ համամարդկային սկզբունքներն ու արժեքները չեն կարող կիրառվել ընտրողաբար և չվերաբերել չճանաչված պետությունների քաղաքացիներին: Բացատրություններ կպահանջե՞ն արդյոք պատվիրակության ՔՊ-ական անդամներն իրենց ադրբեջանցի գործընկերներից՝ հայկական սրբավայրերը ոչնչացնելու մտադրությունների վերաբերյալ, իսկ եվրոպացի գործընկերներից կպահանջե՞ն պաշտպանություն և աջակցություն դրանց պահպանման գործում:

ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԱ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ։ Նիստերի օրակարգի գլխավոր հարցը հնչում է հետևյալ կերպ. «Ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին. ռուսական սպառնալիք եվրոպական անվտանգությանը»: Արժե՞ արդյոք նշել, թե որքան նրբաբնույթ կլինի քննարկումը երկու պատվիրակությունների, բայց հատկապես հայկականի համար՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության աննախադեպ լարման խորապատկերին, հատկապես այդչափ ընդգծված հակառուսական ձևակերպմամբ։

Հայտնի չէ, թե կընդունվի արդյոք որևէ փաստաթուղթ, բայց, ավաղ, կասկածից վեր է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները դժվար թե դրսևորեն դիվանագիտական բավարար հմտություններ, որպեսզի շրջանցեն բոլոր ստորջրյա խութերն այդ հարցում։ Եվ դեռ մեծ հարցական է. կցանկանա՞ արդյոք հենց նույն Կարապետյանը, որն ամբողջ կյանքում սնվել է արևմտյան գրանտներով, նրբանկատություն դրսևորել և գործել ի շահ Հայաստանի, թե՞ իր համախոհների հետ միասին կշարժվի եվրոպացիների շահերի թելադրանքով... Պատասխանը կրկին իսկ ակներև է։

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժեր արդեն հայտարարել են այս օրերին բողոքի ակցիաներ անցկացնելու մտադրության մասին: Արտահայտվել են նաև հայկական պատվիրակության անդամ ընդդիմադիր պատգամավորները։ Մնում է հուսալ, որ ակցիաները կլինեն բազմամարդ, հնչեղ ու համոզիչ, իսկ ընդդիմության պատգամավորները եվրոպացիներին ու ադրբեջանցիներին կասեն այն ամենը, ինչ պետք է, արտահայտելով ոչ թե փաշինյանական, այլ իրական Հայաստանի դիրքորոշումը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ