Последние новости

Ադրբեջանցիների` Երևանում գտնվելը խորհրդանշական է. ակցիայի կազմակերպիչը հիշեց Ալիևի խոսքերը

Երևանի կենտրոնում`«Արմենի Մարիոթ» հյուրանոցի դիմաց, բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ «Եվրանեսթի»` Ադրբեջանի պատվիրակության ներկայության ու Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակի։

«Այսինքն` երկու հիմնական ուղղություն ունենք ներկայացնելու. մեկը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակին, մյուսը` այս խորհրդարանական վեհաժողովին ադրբեջանցի պատվիրակների մասնակցությանը»,– լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Էդգար Ղազարյանը` ներկայացնելով բողոքի հիմնական նպատակները։

Ըստ նրա` ադրբեջանցիների ներկայություն Երևանում խորհրդանշական է։

«2021թ–ի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանցիները տիրելու են Զանգեզուրի միջանցքին, մի օր գնալու են նաև Երևան։ Ամենևին պարտադիր չէ, որ իրենք տանկերով մտնեն Երևան։ Ու ահա այսպիսի հայտարարությունից հետո պաշտոնական պատվիրակություններ, Միլիմեջլիսի անդամների ներկայությունը, կարծես, կապ ունի Իլհամ Ալիևի այդ հայտարարության, այդ ցանկության հետ, որը հեզորեն Հայաստանի իշխանությունն իրականացնում է»,– ասաց Ղազարյանը։

Ընդդիմադիր ակտիվիստի համոզմամբ` Հայաստանը կարող էր հրաժարվել «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի անցկացումից, բայց դրա փոխարեն նաև անվտանգության երաշխիքներ է տվել մասնակից երկրներին, այդ թվում` Ադրբեջանին։

Էդգար Ղազարյանը նաև հայտնեց, որ վաղը իրենք նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ անց են կացվելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը։

«Ես կարծում եմ, որ դրանից կարող են ադրբեջանցի պատվիրակները հետևություններ անել ու պրովոկացիաների չգնալու համար մնալ իրենց սենյակներում»,– ասաց Ղազարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան «Եվրանեսթի» նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։

Նշենք, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն վարել ադրբեջանցի պատգամավորների հետ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ