Իրանի ԱԳՆ․ Վիեննայում Իրանի ժողովրդի իրավունքներին վերաբերող որևէ զիջում չի լինի
Վիեննայում 2015թ․ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում Իրանի ժողովրդի իրավունքներին վերաբերող որևէ զիջում չի լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խատիբզադեն, տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Իրանի անքակտելի իրավունքներն ու միջուկային ձեռքբերումներն անշուշտ պաշտպանված կլինեն։
Խատիբզադեն նշել է, որ Թեհրանի և P4+1 խմբի միջև Վիեննայում կայացած բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հարցում:
Միաժամանակ, նա դատապարտել է Արևմուտքին «բանակցությունների համար վճռորոշ քաղաքական որոշումներ կայացնելու հարցում վճռականության բացակայության համար»։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ բանակցություններում չլուծված հարցերը «ամենաբարդ, ռազմավարական և լուրջ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն»։
Նրա խոսքով՝ «մենք դեռ սպասում ենք Եվրոպայի ու ԱՄՆ-ի որոշումների ընդունմանը», իսկ Թեհրանը դեռ չի տեսնում նման որոշումներ կայացնելու նրանց կամքի դրսևորումը։
Մեկնաբանելով Իսրայելի վարչապետի հայտարարությունները, ով վերջերս հայտարարել է, որ Վիեննայում համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի, Խատիբզադեն ասել է, որ Իսրայելի առաջնորդների հայտարարությունները մշտապես ուղղված են Իրանի դեմ «հոգեբանական պատերազմ մղելուն», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».