Ռուսաստանի նախագահը որոշում է կայացրել ճանաչել ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի նախագահն այսօր` փետրվարի 21-ի երեկոյան որոշում է կայացրել ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
Այս մասին ՌԴ նախագահը հայտարարեց ՌԴ քաղաքաացիներին ուղղված իր հեռուստաուղերձում։ «Ես անհրաժեշտ եմ համարում ընդունել վաղուց ուշացած որոշում՝ ճանաչելու ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն։ Խնդրում եմ Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը»,– ասաց Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել էր, որ Դոնբասի շուրջ բանակցային գործընթացը փակուղում է։ Ռուսական պետության ղեկավարըմինչ այդ լսել էր Անվտանգության խորհրդի բոլոր անդամների կարծիքները` Դոնբասում տիրող իրավիճակի ու երկու ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցի վերաբերյալ։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել: Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:
Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.