Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը
Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին նշված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։
«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով:
«Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,-եզրափակել է Արցախի նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-23 11:10
23 сентября проходит судебное заседание по делу, в которое вовлечен и второй президент Армении Роберт Кочарян.
-
2024-09-23 11:07
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в рамках визита в США для участия в Генассамблее ООН проведет переговоры с Владимиром Зеленским, премьер-министром Армении Николом Пашиняном и иранским лидером Масудом Пезешкианом, сообщает Sabah.
-
2024-09-23 11:05
Корпус стражей исламской революции (КСИР) (элитные подразделения вооруженных сил Ирана - ред.), запретил своим военнослужащим использовать любые средства связи после серии взрывов таких устройств в Ливане. Об этом сообщает агентство Reuters со ссылкой на источники в иранских службах безопасности.
-
2024-09-23 11:00
Израильские ВВС нанесли удары по целям на юге Ливана, заявил пресс-секретарь ЦАХАЛ Даниэль Хагари.