Последние новости

ՀՀ–ում արտադրվել է 25 000 դեղաչափ «Սպուտնիկ Լայթ»

Հայաստանում մինչ օրս արտադրվել և ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրվել մոտ 25 հազար դեղաչափ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են «Լիկվոր» ՓԲ ընկերությունից։

Ընկերությունից նաև ընդգծել են, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ռուսական կողմի հետ լիցենզիայի տրանսֆերի պայմանագրի հիման վրա։

«Մեր հետագա բոլոր գործարքների հետ կապված կնքվել է գաղտնիության պայմանագիր ռուսական ՈւՆՌՀ-ի (РФПИ) հետ»,– նշել են «Լիկվորից»։

ՀՀ առողջապահությունից նույնպես հաստատել են ընկերությունից 25 հազար դեղաչափ ստանալու հանգամանքը։

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին տրամադրվել է 19 285 դեղաչափ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ։ ՀՀ–ում փետրվարի 16-ի դրությամբ իրականացվել է 6518 դեղաչափ պատվաստում»,– հայտնել են «Լիկվորից»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ