«Ժողովուրդ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄՈՏ ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում: Գազալցակայաններում հրաժարվում են ավտոմեքենան լիցքավորել բնական սեղմված գազով առանց վկայագրի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մի քանի վարորդներ, որոնց գազալցակայանում հրաժարվել են մեքենան լիցքավորել և պահանջել են ներկայացնել վկայագիր: Բանն այն է, որ գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի:
Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ: Ի դեպ, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից է վերահսկողություն իրականացվելու, բայց որոշ ժամանակ հետո միասնական համակարգի միջոցով դա կվերահսկվի: Իսկ առանց լիցենզիայի բալոն տեղադրող ու փորձարկող ընկերությունները պետք է ունենան գազաբալոն տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.