Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ։ Զինվորականները պետք է «գործողություններ իրականացնեն խաղաղության պահպանման համար»։
Բանակի ներգրավման մասին կարգադրությունը ներառված է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման հրամանագրերի մեջ։ Զինվորականները պետք է խաղաղություն ապահովեն մինչև բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրերի կնքումը։
Միևնույն ժամանակ Ղազախստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ուժերը Դոնբասումչեն կարող օգտագործվել։ Ըստ նրա, դա արգելված է կազմակերպության կանոնադրությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հանդես են եկել այս որոշման դատապարտմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 09:32
МИД Армении отреагировал на запрос Sputnik Армения о том, обращался ли Ереван к премьеру Словакии Роберту Фицо в ходе его визита в Армению за разъяснениями по поводу скандальных заявлений министра обороны этой страны и продажи оружия Азербайджану.
-
2025-07-08 09:30
Не представляю, кто поверит «обоснованиям» премьер-министра, кроме нескольких его преданных соратников. Очевидно, что Пашинян пытается придать какую-то правовую логику тем беззакониям, которые уже совершены (например, арест защищавшего Церковь Самвела Карапетяна) и которые планируются.
-
2025-07-08 09:28
Замглавы МИД России Михаил Галузин в беседе с послом Армении Гургеном Арсеняном довел до него позицию о необходимости поддержания в Армении конструктивного информационного фона о России, а также "сверил часы" с ним по поводу будущих контактов Москвы и Еревана, сообщил российский МИД.
-
2025-07-08 09:25
Администрация президента США Дональда Трампа исключила из списка террористических организаций «Хайят Тахрир аш-Шам» (возглавляет президент Сирии Ахмед аль-Шараа).