Последние новости

Արթուր Ղազինյան․ ԼՂՀ-ն եղել է, կա և կմնա հայկական

Նրանք, ովքեր Հայաստան են այցելում լավ մտադրություններով, համարժեք պատասխան կստանան, իսկ նրանք, ովքեր այցելում են վատ մտադրություններով, պատմական հեռանկարում պարզապես կանհետանան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ավանդական քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում, զիջում են իրենց տեղը պոպուլիզմին։   

Ղազինյանը զարմանք հայտնեց, որ այսօր Եվրոպան թույլ է տալիս երկակի ստանդարտներ, որոնք հետագայում հանգեցնում են արյունահեղության։ Նակոչ արեց հետևել եվրոպական արժեքների պահպանմանը՝ հիշեցնելով, որ 2020թ Ադրբեջանը և Թուրքիան հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ՝ դիմելով ահաբեկիչների օգնությանը։

«Սակայն նրանք երբեք արժանի պատիժ չեն ստացել։ Այս երկրների նկատմամբ ԵՄ-ի ոչ մի պատժամիջոց չի կիրառվել։ Այսօր Հայաստանը նույնպես վարակված է պոպուլիզմով, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող լուծել առաջացած խնդիրը»,- նկատեց պատգամավորը։

Դիմելով Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ Ղազինյանն ընդգծեց, որ հայ երիտասարդ զինվորները 44-օրյա պատերազմի ընթացքում չեն խնայել իրենց կյանքը՝ պաշտպանելով հայրենիքը։ «Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է, կա և կլինի հայկական։ Այս նպատակին հասնելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է»,- ասաց Ղազինյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ