Արթուր Ղազինյան․ ԼՂՀ-ն եղել է, կա և կմնա հայկական
Նրանք, ովքեր Հայաստան են այցելում լավ մտադրություններով, համարժեք պատասխան կստանան, իսկ նրանք, ովքեր այցելում են վատ մտադրություններով, պատմական հեռանկարում պարզապես կանհետանան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ ավանդական քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում, զիջում են իրենց տեղը պոպուլիզմին։
Ղազինյանը զարմանք հայտնեց, որ այսօր Եվրոպան թույլ է տալիս երկակի ստանդարտներ, որոնք հետագայում հանգեցնում են արյունահեղության։ Նակոչ արեց հետևել եվրոպական արժեքների պահպանմանը՝ հիշեցնելով, որ 2020թ․ Ադրբեջանը և Թուրքիան հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ՝ դիմելով ահաբեկիչների օգնությանը։
«Սակայն նրանք երբեք արժանի պատիժ չեն ստացել։ Այս երկրների նկատմամբ ԵՄ-ի ոչ մի պատժամիջոց չի կիրառվել։ Այսօր Հայաստանը նույնպես վարակված է պոպուլիզմով, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող լուծել առաջացած խնդիրը»,- նկատեց պատգամավորը։
Դիմելով Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ Ղազինյանն ընդգծեց, որ հայ երիտասարդ զինվորները 44-օրյա պատերազմի ընթացքում չեն խնայել իրենց կյանքը՝ պաշտպանելով հայրենիքը։ «Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է, կա և կլինի հայկական։ Այս նպատակին հասնելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է»,- ասաց Ղազինյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.