Последние новости

Օլաֆ Շոլց. «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցվել է

«Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցվել է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է DW-ը։

Կանցլերը նշել է, որ ինքը խնդրել է տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությանը հետ կանչել մատակարարման հուսալիության վերլուծության առկա զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) կողմից:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային դեպարտամենտը նոր գնահատական ​​կտա մատակարարման անվտանգությանը՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները», պարզաբանել է կանցլերը։ «Այս փուլում կարևոր է, բացի նախնական պատժամիջոցներից (Ռուսաստանի Դաշնության դեմ), կանխել հետագա էսկալացիան և, հետևաբար, կանխել մեկ այլ աղետ։ Մեր բոլոր դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Շոլցը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ