Последние новости

75 տարին լրացած կենսաթոշակառուները կարող են ընտրել, թե ինչպես ստանան կենսաթոշակը

2022 թ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 75 տարին լրացած կենսաթոշակառուներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը վճարվում է իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուներին ու լիազորագրով կենսաթոշակ ստացողներին՝ բացառապես կանխիկ եղանակով։

Այսպիսով, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, օրինակ՝ իրենք կարող են ընտրել՝ կենսաթոշակը ստանալ կանխիկ, թե անկանխիկ: Կենսաթոշակը կանխիկ եղանակով բնակության վայրում վճարելու դեպքում ծառայությունը քաղաքացուն մատուցվում է անվճար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ