2014 թվականից հետո Դոնեցկի մարզի հայ բնակչությունը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ
Մինչև 2014 թվականը Դոնեցկի մարզում ավելի քան 100 հազար հայ էր ապրում, այժմ այդ ցուցանիշը մոտ կիսով չափ նվազել է։ Մինչ ռազմական գործողությունները դա Ուկրաինայի հայաբնակ ամենախիտ շրջանն էր։ Այս մասին փետրվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը։
«Ընդհանուր առմամբ, Դոնեցկում և Լուգանսկում հայերի հետ կապված իրավիճակը նույնն է, ինչ մնացածի մոտ, նույնն է, ինչպես դա ներկայացնում են լրատվամիջոցներում։ Թեև ներկայիս խուճապը մի քիչ արհեստական է։ Իրականում կյանքը ընթանում է բնականոն հունով։ Իհարկե, խնդիրներ կան, և դրանք կապված են հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների հետ։
Տեղեկություններ չկան, թե կոնկրետ որ հայերն են տարհանվել Ռուսաստան, բայց գիտենք, որ հայերի մեծ մասը շարունակում է մնալ մշտական բնակության վայրերում։ Հայերի մեջ վիրավորներ կամ զոհեր չկան: Մենք այդ տարածքներ ներթափանցելու հնարավորություն չունենք, ուստի հայերի հետ կապը մասնավոր մակարդակով է պահպանվում՝ հիմնականում՝ համայնքի ներկայացուցիչների, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հոգևոր հովիվ Տեր Նարեկ Ամիրյանի, ընկերների ու ծանոթների միջոցով։
Մինչև 2014 թվականը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում Ուկրաինայի հայերի միության տասնյակ կազմակերպություններ էին գործում՝ իրենց դպրոցներով, համայնքային կյանքը ծաղկում էր ապրում։ Այն իրադարձություններից հետո տեղի հայերը համայնքային կառույցներ ստեղծեցին և հնարավորինս փորձում են լուծել ծագող խնդիրները։ Կարծում եմ, որ այնտեղ ապրող հայերի ներկայացուցիչների համար լավ է ցանկացած խաղաղ սցենար»,- ասաց Ռուբեն Մակարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 14:39
Министр обороны Саудовской Аравии принц Халид бин Салман провел тайную встречу с президентом США Дональдом Трампом и другими ключевыми должностными лицами в Белом доме, чтобы обсудить усилия по деэскалации с Ираном. Об этом заявили источники Fox News.
-
2025-07-04 14:35
По итогам обысков в «Ташир групп» арестованы четыре человека, сообщает «Свобода».
-
2025-07-04 14:31
95 лет назад в этот день, 4 июля 1930 года, в армянском городе Ленинакан (ныне Гюмри) родился советский актер театра и кино, театральный режиссер, Народный артист СССР Фрунзик (Фрунзе Мушегович) Мкртчян. У актера было два имени: Мгер (так его звали дома) и Фрунзик, которое ему дал отец в честь известного полководца Михаила Фрунзе.
-
2025-07-04 14:29
Президент США Дональд Трамп заявил о недовольстве положением дел в урегулировании на Украине и выразил мнение, что во время разговора с российским лидером Владимиром Путиным не смог достичь прогресса. Об этом он сказал в беседе с журналистами.