Ոստիկանները ցրեցին ադրբեջանցի պատգամավորների դեմ ցույցը
ՀՀ ոստիկանությունը ցրեց ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիան։
Այն իրականացվում էր «Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ ՀՅԴ ՀԵՄ–ը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները ուժ կիրառելով բերման ենթարկում ցույցի մասնակիցներին։
«Թուրքին պաշտպանողը թուրք է»,- բղավում են ցույցի մասնակիցները։
«Աղջիկներին էլ, սաղին տարեք»,- ոստիկաններից մեկի հրահանգն է լսվում տեսանյութում։
ՀՅԴ ՀԵՄ տարածած հաղորդագրության համաձայն՝ բերման են ենթարկվել տասնյակ երիտասարդներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, Երևանում անցկացվեցին Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։
Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».