Բայդեն․ Պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ–ի սուվերեն պարտքին, ռուսական էլիտաներին և բանկերին
Իր գործողություններով Ռուսաստանը «ներխուժում» է սկսել Ուկրաինա։ Րոպեներ առաջ Սպիտակ տանն իր ելույթում նման հայտարարություն արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի սուվերեն պարտքին։
Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այսօրվանից պատժամիջոցներ է սահմանում ռուսական էլիտայի նկատմամբ։ Պատժամիջոցներ կսահմանվեն նաև ռուսական բանկերի նկատմամբ։
Նա ընդգծեց, որ թույլ չի տա այնպիսի պատժամիջոցներ, որոնք կհանգեցնեն ամերիկյան սպառողների համար բենզինի գների աճին:
«Ես պատրաստվում եմ վճռական գործողություններ ձեռնարկել՝ համոզվելու համար, որ մեր պատժամիջոցների ցավը կզգա ռուսական տնտեսությունը, այլ ոչ թե մեր տնտեսությունը։ Ես ցանկանում եմ սահմանափակել այն ցավը, որը զգում է ամերիկյան ժողովուրդը բենզալցակայանում։ Դա շատ կարևոր է ինձ համար»,- հայտարարել է Բայդենը։
Բայդենը շեշտեց, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային պաշտպանության ոլորտում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Գերմանիայի հետ, որ թույլ չտա «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը։
ԱՄՆ նախագահը շեշտեց, որ Ուկրաինայի լուրջ ստեղծված իրավիճակին պատասխանելու հարցում Արևմուտքը միասնական է։
Բայդենը հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին Եվրոպայից կուղարկի Բալթյան երկրներ։
Ջո Բայդենը նշեց, որ պատժամիջոցները, որոնք իր վարչակազմը կսահմանի Ռուսաստանի դեմ, շատ ավելի անվտանգ կլինեն, քան նրանք, որոնք սահմանվել էին 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից» հետո:
«Եվ եթե Ռուսաստանն ավելի հեռուն գնա այդ ներխուժմամբ, մենք պատրաստ ենք առաջ գնալ պատժամիջոցների հարցում»,- ասաց Բայդենը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միաժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները կպահպանվեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.