Последние новости

Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը, հաղորդում է CNN-ը։

«Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսվում է, և Ռուսաստանը հասկացրել է, որ լիովին հրաժարվում է դիվանագիտությունից, հիմա իմաստ չունի այս հանդիպումն անցկացնել։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների և գործընկերների հետ, բոլորը համաձայն են»,- ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ երեքշաբթի նամակ է ուղարկել Լավրովին՝ որոշման մասին տեղեկացնելու համար:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դիվանագիտությանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ