Օմբուդսմենը դիմելու է Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների վերաբերյալ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների վերաբերյալ: Այս մասին նա հայտնել Է փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, որ որոշ պաշտոնյաներ ասում են, թե նա մինչև իր ժամկետի լրանալը միակ աշխատած օմբուդսմենն է, Թաթոյանը հեգնանքով նկատել է, որ դա ամենևին էլ իշխանությունների «մեծահոգի վերաբերմունքի» արդյունքը չէ, այլ սզբունքային դիրքորոշման և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքի արդյունքն է։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ճնշման փորձեր եղել են՝ ֆինանսական անկախությանն ուղղված ձախողված ոտնձգություն, մեքենաների պարկի կրճատում։ Ավելին՝ գրեթե 2 տարի կառավարությունը չի հաստատում օմբուդսմենի աշխատակազմի դրույքաչափերի ցանկը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ընկալվում է որպես գերատեսչություն, թեև դա միակ իրավապաշտպան սահմանադրական մարմինն է, և նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ոչ պակաս, քան ԱԺ-ի, կառավարության վարչակազմի, վարչապետի կամ նախագահի նկատմամբ։
Այս կապակցությամբ օմբուդսմենը որոշել է դիմել Սահմանադրական դատարան․ այսօր կամ վաղը դիմումը կներկայացվի։
«Որպեսզի նման վերաբերմունքը օմբուդսմենի համար «դաս» չլինի, չընկալվի որպես «պատիժ», եթե նա իրեն լավ չպահի», - հավելել է Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».