Քերոբյան․ Շուկան կարող է ողողված լինել թուրքական ապրանքներով
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների կողմից ահազանգերին, թե շուկան ողողված է թուրքական լոլիկով և բանջարեղենով, հայտարարեց, որ անցած տարի եղել է լոլիկի խորը դեֆիցիտ, և այս տարի էլ պահանջարկը շատ մեծ է, իրենք մթերողների հետ աշխատում են անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար․ «Հումքի քչության պատճառով որոշ մասը ներկրվել է այլ երկրներից»,-ասաց նա։
«Այսօր մեր խնդիրն այլ է՝ ապահովել մեր սննդի արդյունաբերությունն անհրաժեշտ հումքով, որի ուղղությամբ մենք աշխատում ենք և համագործակցում ենք գիտական ինստիտուտների հետ։
Մենք չենք երկարացրել թուրքական ապրանքների արգելքը հետևաբար շուկան կարող է ողողված լինել այն ապրանքներով, որի մասին դուք նշեցիք, ինչն օրենքի մեջ է»,-հավելեց նախարարը։
Քերոբյանի խոսքերով, ցանկացած մարդ աշխատում է, որ չլինի մրցակցություն, որպեսզի ունենա բարձր եկամտաբերություն, և այդ անհանգստության տակ պետք է հասկանալ որն է ռացիոնալ հատիկը։
Հարցին, թե չի կարծում արդյո՞ք ինքը, որ դրանից հայ արտադրողն ու գյուղացին են տուժում, Քերոբյանը պատասխանեց․ «Կարծում եմ, բայց դա այսօրվա Կառավարության դիրքորոշումն է՝ բացել շուկան թուրքական ապրանքների համար։
Էկոնոիկայի նախարարության ամենօրյա աշխատանքը հենց այն է, որ օգնի, որպեսզի հայ արտադրողը բարձրացնի իր մրցակցությունը։ Մեր արտադրողականությունն աճել է 18 տոկոսով, իսկ արտահանման տոկոսը 28 տոկոսով»,-ասաց նա, տեղեկացնում է Presstime.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.