Քերոբյան. Ճանապարհի հետ կապված խնդիրը խանգարել է Իրանի հետ ապրանքաշրջանառության աճին
Ճանապարհի անմատչելիության պատճառով (այն բանի հետևանքով, որ Գորիս-Կապան մայրուղու որոշ հատվածներ հանձնվել են Ադրբեջանին- խմբ.) չի հաջողվել հասնել Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության աճի այն ցուցանիշներին, որոնք ակնկալվում էին։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրել է, որ 2021թ., 2020թ. համեմատ, աճը կազմել է 25 տոկոս, իսկ ընդհանուր ցուցանիշը հասցվել է 500 մլն դոլարի, և աճի տրաեկտորիան մինչև ճանապարհի փակումը ավելի լուրջ աճի հույս էր ներշնչում, ինչին չհաջողվեց հասնել ծագած խնդիրների պատճառով։
Քերոբյանը նշել է, որ կառավարությունը Սյունիքի մարզում իրականացնում է բազմաթիվ ճանապարհաշինական նախագծեր, այդ թվում հայտարարվել է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության նախաորակավորման մրցույթ։ «Առաջիկա 70 օրում մենք հայտեր կստանանք խոշոր շինարարական ընկերություններից, որոնք կարող են իրականացնել մոտ 1 մլրդ դոլարի նման մասշտաբային ծրագիրը»,- ավելացրել է նախարարը։
Նա նշել է, որ չգիտի՝ կան արդյոք խնդիրներ Իրանից Հայաստան վառելիքի ներկրման հետ կապված, թե ոչ։ «Եթե նման խնդիր լիներ, ես կիմանայի։ Կարող եմ ճշտել։ Խնդրում եմ ինձ գրավոր հարցապնդում ուղարկել։ Հայաստանում կան վառելիքի 3-4 խոշոր ներկրողներ, և այդ իմաստով հազիվ թե լուրջ փոփոխություններ տեղի ունենան»,- ասել է Վահան Քերոբյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 16:29
Без привязки к названию страны, к какой-либо стране на государственном ли уровне или на уровне частного бизнеса бы не шла речь в контекстах поставок вооружения террористическому киевскому режиму наша позиция на этот счет хорошо известна. Об этом на брифинге 9 июля заявила официальный представитель МИД России Мария Захарова, отвечая на вопрос о сведениях о том, что Азербайджан поставлял Украины военную продукцию уже после начала вооруженного конфликта с Россией.
-
2025-07-09 16:29
В Конгрессе США 8 июля обсудили швейцарскую мирную инициативу, направленную на организацию коллективного и безопасного возвращения насильственно выселенных армян Арцаха. Об этом сообщает Центральный офис Ай Дата Бюро АРФД.
-
2025-07-09 16:27
Лидер "Процветающей Армении" и бизнесмен Гагик Царукян был допрошен в Антикоррупционном комитете в качестве свидетеля, сообщили источники Sputnik Армения.
-
2025-07-09 16:24
Действия премьер-министра Армении Никола Пашиняна, направленные против Армянской апостольской церкви, совершаются по указаниям его зарубежных покровителей, заявил РИА Новости генеральный секретарь православного ближневосточного союза "Эль-Машрик" и глава исследовательского центра "Аль-Араби Аль-Машрики" Ильяс эль-Морр.