Սաղաթելյան․ Քննարկվում է հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ
Հայ–թուրքական հարաբերությունների օրակարգում կա փաստաթուղթ, որի շուրջ բանակցությունները հանրությունից գաղտնի են պահվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում, Ռուբինյան–Քըլըչ վաղվա հանդիպմանն ընդառաջ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հակառակ պարագայում ինչի՞ մասին են բանակցում։ Եթե խոսքը Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է, ապա թող մեկ նախադասությամբ հայտարարեն, որ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, փոխանակվում են դեսպաններ։ Սա է պրոտոկոլը։ Վերցրեք, տեսեք մնացած երկրների հետ ինչպես է տեղի ունեցել»,– ասաց Սաղաթելյանը։
Մինչդեռ, եթե բանակցությունները շարունակվում են, ընդդիմադիր գործչի մեկնաբանմամբ դա նշանակում է, որ քննարկվում է հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որում ոտնահարված են լինելու Հայաստանի շահերը և հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի նախապայմանները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` վաղը` փետրվարի 24-ին` Վիեննայում նախանշված է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, հունվարի 14-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.