Թաթոյան. Դատավոր Բախշիյանի գործը «դուռ է բացում» դատավորների քրեական հետապնդման համար
Ե՛վ փաստաբանները, և՛ դատավորները կարծում են, որ դատական համակարգում խնդիրներ եղել են և կան։ Այս մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ անցկացվել է ուսումնասիրություն, հարցում՝ 100 փաստաբանների և 80 դատավորների շրջանում։ Բոլորն ասում են, որ խնդիրներ եղել են և կան։ Որքան էլ որ պարադոքսալ է, այժմ վարույթ է իրականացվում այն դատավորների նկատմամբ, ովքեր իրենց լավ են ներկայացրել, սակայն չկա վարույթ խախտումներ թույլ տված դատավորներ նկատմամբ, նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ իշխանության հայտարարած վեթինգի մասով խոստումն անիրագործելի է, քանի որ դրա համար մեխանիզմներ չկան։ Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի կողմից հիշատակված դատավորների ցանկին, Թաթոյանը նշեց, որ նման հայտարարությունները, ամեն դեպքում, կասկածի տակ են դնում նախարարի օբյեկտիվությունը։
Դատավոր Բորիս Բախշիյանի գործի հետ կապված օմբուդսմենը նշեց, որ դա «դուռ է բացում» դատավորների քրեական հետապնդման համար։ «Եթե դատավորը փորձի վճիռ կայացնել, որն իրեն դուր չի գալիս, նրան կարող են քրեական պատասխանատվության ենթարկել»,- հայտարարեց Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».