Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ են մտցվել
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը սահմանամերձ շրջաններում լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ է մտցրել, հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի հետ սահմանակից Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում և հարակից ափամերձ շրջաններում լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ են մտցվում։
Նշվում է, որ առաջին հերթին նման միջոցներ են սահմանվել հսկողությունն ուժեղացնելու, պետական սահմանին իրավիճակն ապակայունացնելու և այլ իրավախախտումները կանխելու համար։
Ներդրվել են նաև միջոցներ՝ սահմանային գոտում օտարերկրացիների գտնվելու, ռադիոկայանների օգտագործման, թեթև շարժիչով և անօդաչու թռչող սարքերի թռիչքների, Ուկրաինայի պետական սահմանային ծառայության անձնակազմի, օբյեկտների, շենք-շինությունների, տրանսպորտի և այլ օբյեկտների տեսանկարահանման, լուսանկարահանման, ինչպես նաև ափով կամ սառույցի վրա տեղաշարժվելու համար։
Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ սահմանային ջոկատների հրամանով սահմանվում են ռեժիմային լրացուցիչ սահմանափակումներ։ Այս առումով, այն անձանց, ովքեր կարիք ունեն մնալու, որոշակի տեսակի աշխատանք կատարելու վերահսկվող սահմանային տարածքներում՝ սահմանային գոտում, խորհուրդ է տրվում Ուկրաինայի պետական սահմանային ծառայության կայքում ծանոթանալ գործող ռեժիմային սահմանափակումներին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.