Последние новости

ՊԲ․ Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել, հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։

Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Շեշտվում է՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ