Последние новости

ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի պատժամիջոցներին խիստ պատասխան կտրվի

ԱՄՆ-ը կրկին ռեֆլեքսորեն սահմանափակող գործիքներ է կիրառում, որոնք անարդյունավետ են սեփական շահերի տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության տեքստը հրապարակվել է Telegam-ում։

«Չնայած երկար տարիներ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի ակնհայտ անարդյունավետությանը՝ ԱՄՆ-ը կրկին ռեֆլեքսորեն կիրառում է սահմանափակող գործիքներ, որոնք անարդյունավետ են ամերիկյան շահերի տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարած պատժամիջոցների փաթեթը՝ արդեն թվով 101-րդը, համահունչ է Ռուսաստանի ուղին փոխելու Վաշինգտոնի անդադար փորձերին։

«Կասկած չպետք է լինի, որ պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան՝ պարտադիր չէ, որ այն համաչափ լինի, բայց կլինի զգայուն»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «առաջին տրանշի» մասին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ