Последние новости

Ե՞ՐԲ Է ՏՆԿՎԵԼ ՎԵՐՋԻՆ ԵՂԵՎՆԻՆ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ «ԵՎՐԱՆԵՍԹԻ» ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

«Եվրանեսթ» ԽՎ նիստը Երևանում կայացավ, ուսապարկերը՝ հայտնի թուրքասեր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, սրտի ուզածի չափ ըմբոշխնեցին շփումը Բաքվից ժամանած իրենց «կառուցողական» ընկերների հետ, Փաշինյանն առանձին ընդունելության արժանացրեց վերջիններիս, ՔՊ խմբակցության մեկ-երկու ներկայացուցիչներ պարկեշտության համար հանդես եկան բավական սուր ելույթներով, որպեսզի արդեն իսպառ չխայտառակվեն հայրենակիցների աչքում, հայ հասարակությունը բողոքի ակցիաներ անցկացրեց, հրաժեշտի ընթրիքը կայացավ, բոլորը ցրվեցին, կրքերը կարծես թե հանդարտվեցին... Բայց հարցերը մնացին:

 ԴԵՊ, ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԸՆԹՐԻՔԻՆ. ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, երևանյան մի քանի ռեստորաններ հրաժարվել են ընդունել հյուրերին, որպեսզի չսպասարկեն ադրբեջանցիներին, իսկ այ Yeremyan Project ընկերությունը համաձայնել է ընթրիք կազմակերպել ենթադրաբար «Երևան գետափին» պանդոկում: Սոցցանցերում սուր քննադատությունից հետո՝ տվյալ ընկերության հաստատություններն այլևս չայցելելու օգտատերերի սպառնալիքներով, վերջինս հանդես է եկել բավական մշուշոտ հերքմամբ, սակայն չար լեզուները շարունակում են պնդել, որ միջոցառումն այնուամենայնիվ անցկացվել է հենց այնտեղ: Ընթրիքի շուրջ բարձրացած աղմուկն, իհարկե, տպավորիչ է, բայց կա մի շատ ավելի կարևոր հարց. ինչո՞ւ չի կազմակերպվել «Եվրանեսթի» նիստերի մասնակիցների այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ թանգարան այցելելը պաշտոնական այցով ՀՀ ժամանող պատվիրակությունների արարողակարգային միջոցառումների պարտադիր մասն է: Ինչպես տեղեկացնում է ՀՑԹԻ կայքը, «ՀՀ պետական արարողակարգի համաձայն՝ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունների համար նախատեսվում է հետևյալ օրակարգը. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ դնելով հուշահամալիրում, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը և Հիշողության պուրակում եղևնի տնկելը»:

КОГДА ПОСАЖЕНА ПОСЛЕДНЯЯ ЕЛЬ И ПОЧЕМУ ДЕЛЕГАЦИИ ЕВРОНЕСТ НЕ ПОСЕТИЛИ ЦИЦЕРНАКАБЕРД?

Դատելով կայքի նորություններից՝ այդ արարողակարգը հիմնականում պահպանվում է. փետրվարին կայացել է այդպիսի 3 այց. Լիտվայի, Վրաստանի և Ավստրիայի բարձրաստիճան ներկայացուցիչների։ Այստեղից՝ հարց. ինչո՞ւ 6 երկրների խորհրդարանների պաշտոնական պատվիրակությունների անդամների, ինչպես նաև Երևանում «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նիստին ժամանած Եվրամիության ներկայացուցիչների համար դա չի արվել։ Պատասխանն ակնհայտ է. ադրբեջանական պատվիրակության ներկայության պատճառով։ Բայց ոչ միայն։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն ամեն ինչ արեցին, որ ադրբեջանցիները գան Երևան, այլև սրտանց հոգ տարան Արցախի և Հայաստանի դեմ դաժան ագրեսիայի և հայ ժողովրդի դեմ բազմաթիվ ոճրագործությունների մեղավոր երկրի ներկայացուցիչների համար առավելագույնս հարմարավետ ռեժիմ ստեղծելու մասին: Նրանց պաշտպանեցին մամուլի հետ շփումից, ապահովեցին ուժեղ պահախմբով, թույլ տվեցին վարել նիստերից մեկը, անտեսեցին իրենց իսկ՝ Երևան եկած ադրբեջանցիների հրահրած և Հայաստանի ու Արցախի հասցեին նողկալի վիրավորանքներով ուղեկցվող սանձարձակությունը սոցցանցերում։

Ճիշտ է, իշխանություններն անկարող գտնվեցին արգելել բողոքի ակցիաների անցկացումը։ Փոխարենը՝ փետրվարի 22-ի ակցիայի ավելի քան 20 մասնակիցների ձերբակալեց ոստիկանությունը։ Պարզապես խորամուխ եղեք. հայ ոստիկանները ձերբակալում են Հայաստանի քաղաքացիներին՝ աղետալի պատերազմից մոտ մեկ տարի անց թուրքերի Երևան ժամանելու դեմ բողոքի համար…

«Եվրանեսթի» նիստի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցելության բացակայությունը՝ պետական արարողակարգի խախտումով, թուրքասեր Նիկոլի հերթական զիջումն է Բաքվում ու Անկարայում նստած իր տերերին։ Եվ միայն առաջին հայացքից դա կարող է թվալ ընդամենը արարողակարգի խախտում, մինչդեռ իրականում այդ քայլը միանգամայն տեղավորվում է Օսմանյան Թուրքիայի և դրա ժառանգորդ Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության մոռացությանն ուղղված քաղաքականության հունի մեջ, ինչի մասին իշխանությունները վերջին ժամանակներս չեն ամաչում խոսել արդեն բացեիբաց։ Հիշենք թեկուզ վերջին փաստն այդ շարքից. քաղաքական հայտնի սկզբունքազուրկ Գուրգեն Արսենյանի ցինիկ անկեղծացումները, որոնց առաջիկայում կանդրադառնանք առանձին։

Սա հերթական ահազանգն է այն մասին, որ Փաշինյանը պատրաստակամությամբ կատարում է Անկարայի գլխավոր նախապայմաններից մեկը, ինչպես նաև, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները թիրախավորում են հենց Հիմնական օրենքի Ներածությունը։ Կարելի՞ է արդյոք այլ բան ակնկալել ռեժիմից, եթե երկրի Արտաքին գործերի նախարարությունը գլխավորում է թուրքական հատուկ ծառայությունների նախկին գործակալը, իսկ ՀՀ հատուկ պատվիրակը մի քանի ամիս անցկացրել է Անկարայում՝ թուրքական դրամաշնորհի միջոցներով, և նույնպես կասկածվում է գործակալ լինելու մեջ:

Հատուկ ընդգծենք. այն պատճառաբանությունները, թե «Եվրանեսթի» անդամ բոլոր 5 երկրները (բացի, բնականաբար, Հայաստանից) դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացարձակապես անհիմն են. տարբեր տարիների Ծիծեռնակաբերդ այցելած պաշտոնատար անձանց թվում եղել են նման պետությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահներ և վարչապետներ: Եվ եթե Ծիծեռնակաբերդ այցելությունը բացառված լիներ միայն Բաքվից «հյուրերին» հաճոյանալու համար, այլ ոչ թե ռեժիմի ընդհանուր քաղաքականության մաս կազմեր, ապա միանգամայն կարելի էր այցը ներառել պաշտոնական օրակարգում, բայց թույլ տալ պատվիրակություններին և առանձին պատգամավորներին ինքնուրույն որոշել՝ ուզում են այցելել հուշահամալիր, թե ոչ։ Մանավանդ որ նման նախադեպեր նախկինում եղել են բազմիցս։

Կա ևս մեկ հարց, որի վերաբերյալ կցանկանայինք պարզաբանումներ ստանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունից։ ՀՑԹԻ պաշտոնական կայքում զետեղված է Հիշողության պուրակում եղևնի տնկած տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների ցանկը: Ահա ուրեմն, այդ ցուցակը կազմված է 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ և այդ ժամանակից ի վեր չի թարմացվել։ Իսկ այդ գեղեցիկ ավանդույթը պահպանած վերջին անձինք, որ նշված են ցուցակում, ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսն է (2018 թվականի նոյեմբեր) և բարձր տեխնոլոգիաների ոլորտում 2018 թվականին ՀՀ նախագահի մրցանակ ստացած դոկտոր Ջեյմս Թրուշարդին (2018 թվականի դեկտեմբեր)։

Այսինքն դա նշանակում է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստանի բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը եղևնի չի՞ տնկել, և որ ավանդույթը միտումնավոր դադարեցվե՞լ է:

КОГДА ПОСАЖЕНА ПОСЛЕДНЯЯ ЕЛЬ И ПОЧЕМУ ДЕЛЕГАЦИИ ЕВРОНЕСТ НЕ ПОСЕТИЛИ ЦИЦЕРНАКАБЕРД?

Հ.Գ.- Ադրբեջանցի պատգամավորները «յուրացրել» են Երևանի պարսկական Կապույտ մզկիթը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները Երևանում այցելել են պարսկական Կապույտ մզկիթ:

Այդ մասին հայտնել է Թայիր Միրկիշիլին սոցցանցի իր էջում։ «Մենք եղանք Կապույտ մզկիթում: Սա, որքանով հայտնի է մեզ, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։

Չնայած այն հանգամանքին, որ պատերին կան այլ պետությանը վերաբերող արձանագրություններ, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այդ հարազատությունը, ես հավատում եմ, որ մզկիթն էլ է դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքները կատարել այդ մզկիթում»,- գրել է նա, տեղեկացնում է Panorama.am։

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРЦАХ ОТДАЮТ ТУРЕЦКИМ "КОМАНДОС" В ПЕРВУЮ ОЧЕРЕДЬ ВНУТРЕННИЕ ВРАГИ
      2022-10-06 11:01
      889

      Всего 4 неполных дня прошло с воскресенья, когда в сети начали распространяться ужасающие кадры расстрела 18-20-летних армянских призывников азербайджанскими головорезами. В понедельник и вторник де-факто власти Армении и их международные партнеры кинулись наперебой осуждать это страшное преступление и требовать расследования и наказания виновных. Объятые, казалось, праведным гневом внешние игроки, тем не менее, не теряли «благоразумия» и, естественно, не забывали в порывах «гуманизма» о собственных интересах, как бы незаметно, но неизменно придерживаясь преступного паритета в уравнивании сторон.

    • WOW, SURPRISE: К СОЖАЛЕНИЮ, АЛИЕВ НЕ ДАЕТ НИКОЛУ РЕФОРМИРОВАТЬ АРМЯНСКУЮ АРМИЮ
      2022-09-30 10:48
      2205

      Риторика николовской пропаганды в последние дни претерпела резкую трансформацию: от фарисейских речей под лозунгом "вперед, к эпохе мира!", произошел внезапный поворот к теме оружия и реформирования армянской армии. Правда, Армен Григорян продолжает вести в США переговоры с азербайджанскими чиновниками относительно мирного договора, однако на внутренней арене члены властной команды неожиданно озаботились темой закупки оружия, укрепления боеспособности вооруженных сил и сохранения суверенитета страны.

    • ВОЗМОЖЕН ЛИ ТЕРАКТ В ЕРЕВАНЕ? СЛУЖБА НАЦИОНАЛЬНОЙ (НЕ) БЕЗОПАСНОСТИ БЕЗМОЛВСТВУЕТ И БЕЗДЕЙСТВУЕТ
      2022-08-24 10:09
      1359

      Для МЧС молы и торговые центры являются объектами повышенного риска, заявил глава министерства Армен Памбухчян в ходе пресс-конференции, отвечая на вопрос о том, проводятся ли дополнительные проверки в аналогичных объектах после трагедии в ТЦ «Сурмалу». И добавил, что у МЧС есть планы на случай инцидентов по разным сценариям. О том, что предпринимается властями, чтобы эти «инциденты» не происходили, министр, судя по публикациям в прессе, не сказал ни слова. Да и не его это компетенция, если честно.

    • НОТА ПОЛКОВНИКУ ЗИМИНУ: КАК ВЫКОРМЫШ АЛИЕВА И ЗЕЛЕНСКОГО ПОПАЛ В БЕРДЗОР И АХАВНО?
      2022-08-20 10:53
      2193

       «Провокация рупора aлиeвcкoй пропаганды Фатуллаева, а на самом деле - тщательно подготовленная операция спецслужб Typции и Азepбайджaнa была направлена не столько против Арцаха, сколько против России и российского миротворческого контингента в Арцахе. Oголтелую антироссийскую пропаганду Эйнулла на своем ресурсе хаккин.аз ведет очень давно, и не думаю, что он не попал в поле зрение российских спецслужб, особенно после украинского зимне-весеннего турне и ряда антироссийских хаккиновских публикаций.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ