Последние новости

ԶԼՄ-ները պատմել են, թե ո՞վ է հայտնվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում

Associated Press լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չորեքշաբթի Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ՌԴ նախագահի գլխավոր խորհրդականի և հարյուրավոր ռուս օրենսդիրների դեմ, որոնք քվեարկել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման օգտին:

Պատժամիջոցների ցուցակում ներառված ռուս բարձրաստիճան պաշտոնյաների թվում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն։

ԵՄ-ն հայտարարել է, որ «Շոյգուի հրամանատարությամբ և հրամանով ռուսական զորքերը զորավարժություններ անցկացրեցին ապօրինի բռնակցված Ղրիմում և տեղակայվեցին սահմանին։ Վերջին հաշվով նա է պատասխանատու Ուկրաինայի դեմ ցանկացած ռազմական գործողության համար»։

Նշվում է, որ Վայնոն «ակտիվ դեր է խաղում Կրեմլում որոշումների կայացման գործընթացում՝ մասնակցելով ՌԴ Անվտանգության խորհրդին և ազդելով նախագահի Ռուսաստանի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման վրա»։

Ցուցակում է նաև ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը, ինչպես նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ովքեր երկուսն էլ որպես «պետական ​​քարոզչության կենտրոնական դեմքեր» են բնութագրվում։

Բրիտանական The Guardian-ը նշել է նաև ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի անունը։

ԵՄ-ն սահմանափակող միջոցները տարածվում են ՌԴ Պետդումայի 351 պատգամավորից յուրաքանչյուրի վրա, ովքեր փետրվարի 15-ին կողմ քվեարկեցին ՌԴ նախագահ Պուտինին ուղղված դիմումին, որը կոչ է անում ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետությունները», նշել են ԵՄ կենտրոնակայանում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ